Մամեդ Էմին Ռասուլզադե
Մամեդ Էմին Ռասուլզադե | |
ադրբ.՝ Məhəmməd Əmin Rəsulzadə | |
Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն 3-րդ Ադրբեջանի Ազգային խորհրդի նախագահ | |
Կուսակցություն՝ | Մուսավաթ |
---|---|
Ծննդյան օր՝ | հունվարի 31, 1884 |
Ծննդավայր՝ | Նովխանի, Բաքվի գավառ, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանի օր՝ | մարտի 6, 1955 (71 տարեկան) |
Վախճանի վայրը՝ | Անկարա, Թուրքիա |
Ամուսին ՝ | Umbulbanu Rasulzade? |
Մամեդ Էմին Ախունդ Մոլլա Ալեքպեր օղլու Ռասուլզադե (ադրբ.՝ Məhəmməd Əmin Axund Hacı Molla Ələkbər oğlu Rəsulzadə, հունվարի 31, 1884, Նովխանի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 6, 1955, Անկարա, Թուրքիա), ադրբեջանցի պետական, քաղաքական և հասարակական գործիչ, լրագրող, դրամատուրգ, Ադրբեջանի Ազգային Խորհրդի նախագահ 1918 թվականին, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության հիմնադիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մամեդ Էմին Ռասուլզադեն ծնվել է 1884 թվականի հունվարի 31-ին Բաքվի մոտ գտնվող Նովխանի գյուղում մոլլայի ընտանիքում։ Չնայած իր կրոնականությանը, Մամեդ Էմինի հայրը նրան տալիս է ռուս-թաթարական աշխարհիկ դպրոց, որի տնօրենն էր Ս.Մ. Գանիզադեն։ Ավարտելով այդ դպրոցը, Մամեդ Էմինը շարունակում է ուսմունքը Բաքվի տեխնիկական ուսումնարանում։ 1902 թվականին Մամեդ Էմինը ուսանողների շրջանակներում ստեղծում է «Մուսավաթ» («Հավասարություն») երիտասարդական կազմակերպությունը։ 1903 թվականին այդ ժամանակ Ռուսական կայսրությունում հրատարակվող միայն թյուրքալեզու «Շարգի Ռուս» («Ռուսական Արևելք») թերթում լույս է տեսնում նրա առաջին հոդվածը մայրենի լեզվի մաքրության մասին։
1904 թվականին Միրհասան Մովսումովի և Մամեդ Հասան Գաջինսկու հետ հիմնում է իսլամական սոցիալ-ժողովրդավարական «Գումմեթ» կազմակերպությունը, որը դառնում է ՌՍԺԲԿ ինքնավար մաս։ Եղել է կուսակցական «Գումմեթ», «Թեքյամուլ», «Յոլդեշ» թերթերի գլխավոր խմբագիրը։ Նաև հոդվածներ է գրել Ահեմբեկ Աղաևի կողմից հրատարակվող ոչ կուսակցական «Իրշադ» և «Թերեգգի» թերթերի համար։ 1905 թվականի հեղափոխության ժամանակ Ռասուլզադեն ակտիվորեն համագործակցում է կովկասյան բոլշևիկների՝ Իոսիֆ Ստալինի, Նարիման Նարիմանովի, Մեշադի Ազիզբեկովի հետ։ Իր հեղափոխական գործունեության պատճառով գտնվում էր ոստիկանությւն հսկողության տակ։
Բացի քաղաքական աշխատություններից, Ռասուլզադեն նաև բանաստեղծություններ և պիեսներ էր գրում։ 1908 թվականին բեմադրվել է նրա «Ղարանլըղդա իշըգլար» («Լույսերը խավարում») պիեսը, վերջացրել է «Անսպասելի փորձանք» պիսեը։
1909 թվականին մեկնում է Պարսկաստան, որտեղ մասնակցում է հեղափոխական իրադարձություններում, եղել է Ժողովրդավարական կուսակցության ստեղծողներից մեկը։ Եղել է կուսակցական «Իրանի Նոու» («Նոր Իրան») թերթի խմբագիր։ 1911 թվականին իրանական հեղափոխության տապալումից հետո ստիպված գնում է Թուրքիա։ Համագործակցում է «Թուրք օրդու» թերթի հետ։
1913 թվականին Ռոմանովների հարստության 300-ամյակի առթիվ համաներման ներքո վերադառնում է Բաքու։ Թողել է իր հին «Գումմեթ» կուսակցությունը և ստեղծում է նոր՝ «Մուսավաթ» («Հավասարություն») կուսակցությունը, որը զուգորդում էր համաթյուրքական, պանիսլամիստական և սոցիալիստական գաղափարները։ 1915 թվականից գլխավորում էր Մուսավաթ կուսակցության մարմինը՝ «Աչըղ Սյոզ» («Պայծառ Բառ») թերթի հրատարակությունը։ Անդրկովկասի մուսուլմանների իրավունքների և ազատությունների լայնացման, ինչպես նաև մինչև հաղթական ավարտ պատերազմի կողմնակից էր։
1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո մասնակցում էր ապրիլին [Բաքու[|Բաքվում]] և մայիսին Մոսկվայում տեղի ունեցող Կովկասյան իսլամական համագումարի և Առաջին համառուսաստանյան իսլամական համագումարի աշխատանքներին համապատասխանաբար։ Ռասուլզադեի առաջարկով ընդունված է Ռուսաստանի ֆեդերատիվ կառուցվածքի անհրաժեշտության որոշումը։
1917 թվականի հունիսին «Մուսավաթի» և Ֆեդերալիստների թյուրքական կուսակցության միավորումից հետո «Մուսավաթ» թյուրքական ժողովրդավարական ֆեդերատիվ կուսակցության առաջին համագումարում (հոկտեմբերի 26-31, Բաքու) ընտրվում է նրա կենտկոմի նախագահ։ Համագումարի կողմից ընդունված ծրագրում ասվում էր, որ Ռուսաստանի պետական կառուցվածքի ձևնը պետք է լինի ազգային-տարածքային ինքնավարության սկզբունքների վրա հիմնված ֆեդերատիվ ժողովրդավարական հանրապետությոնը։
Անդրկովկասյան ընտրական շրջանում №10 ցուցակով (Իսլամական ազգային կոմիտե և Մուսավաթ) ընտրվել է Համառուսաստանյան հիմնադիր ժողով[1]։ Երբ բոլշևիկների շնորհիվ այդ ժողովն ավարտում է աշխատանքը, Ռասուլզադեն 1918 թվականի հունվարի 6-ին տեղափոխվում է Թիֆլիս և դառնում է Անդրկովկասի անկախությունը հռչակած Անդրկովկասյան Սեյմի անդամ։ Գլխավորում է Ադրբեջանական ազգային խորհուրդը, որը հռչակել է 1918-1920 թվականներին գոյություն ունեցած անկախ Ադրբեջանական Ժողովրդավարական Հանրապետության ստեղծման մասին։ Ռասուլզադեն հիմնվել է Բաքվի պետական համալսարանը։
1920 թվականի ապրիլի 28-ին Ադրբեջանում խորհրդային իշխանության հաստատումից հետո լքում է Բաքուն, թաքնվելով լեռնային մի գյուղում։ Ձերբակալվել է Արտակարգ կոմիտեի կողմից և բանտարկվել Բաքվում, սակայն հետո ազատվում է Ստալինի օգնությամբ և ուղարկվում Մոսկվա, որտեղ աշխատում է ազգությունների ժողովրդական կոմիսարիատում։
1922 թվականին արտագաղթում է ՌԽՖՍՀ-ից Ֆինլանդիայով դեպի Թուրքիա։ Հրատարակում էր «Ենի Գաֆգազիա» («Նոր Կովկաս») թերթը և «Օդլու յուրդ» («Հրո երկիր») պարբերականը։
1931 թվականին գնում է Թուրքիայից։ Ապրում է Լեհաստանում, ամուսնանում է լեհ բռնապետ Յուզեֆ Պիլսուդսկու քեռադուստր Վանդայի հետ։
1940 թվականից ապրում է Ռումինիայում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ռասուլզադեն կապեր է հաստատել նացիստական Գերմանիայի հետ։ Գերմանական ղեկավարությունը, ինչպես նաև այլ ազգային լեգեոնների դեպքերում, հենվում էր ադրբեջանական էմիգրացիայի վրա նացիստական բանակի ադրբեջանական լեգեոնի կազմավորման ժամանակ։ 1942 թվականի գարնանը Ռասուլզադեն ադրբեջանական էմիգրացիայի այլ անդամների հետ բանակցություններ վարելու համար մեկնում է Բեռլին[2]. 1942 թվականի ամռանը երկարատև բանակսություններից հետո նա գլխավորում է Գերմանիայում ադրբեջանական ներկայացուցչությունը և պնդում էր ապագայում Գերմանիայի կողմից խորհրդային իշխանությունից անդրկովկասյան հանրապետությունների տարածքների անկախության պաշտոնական ճանաչումը։ Սակայն գերմանական իշխանությունները խուսափողաբար էին այդ հարցում, որի պատճառով 1942 թվականին Ռասուլզադեն լքում է Բեռլինը, իսկ Գերմանիայում ադրբեջանական էմիգրանտական միջավայրում առաջին տեղերում են հայտնվում իր քաղաքական հակառակորդները։ Վախճանվել է 1955 թվականի մարտի 6-ին Անկարայում։
Ռասուլզադեի աշխատությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մեր դարի սիյավուշը» (Կոստանդնուպոլիս, 1922)
- «Նիզամի ադրբեջանցի գրողը» (Անկարա, 1951),
- «Ադրբեջանական Հանրապետություն» (Կոստանդնուպոլիս, 1922)
- «Ժամանակակից ադրբեջանական գրականություն» (Բեռլին, 1936)
- «Ադրբեջանական գրականություն» (Վարշավա, 1936)
- «Ռուսական գրականության նմուշներ» թարգմանությունների գիրք (Կոստանդնուպոլիս, 1912)
- Մաքսիմ Գորկու պատմվածքների թարգմանություններ (Բաքու, 1914)
- «Ժողովրդավարություն» (Բաքու, 1917)
- «Ինչպիս՞ի կառավարություն է մեզ օգտակար» (Բաքու, 1917)
- «Ադրբեջանը և նրա անկախությունը» (Փարիզ, 1930)
- «Համաթյուրքականության մասին» (Փարիզ, 1930)
- «Ադրբեջանի ժամանակակից պատմություն» (Անկարա, 1951)
- «Հուշեր Ստալինի հետ զրույցների մասին» (Անկարա, 1954)
- «Հեղափոխական սոցիալիզմի տապալումը և ժողովրդավարության ապագան» (Կոստանդնուպոլիս)
- «Ազգ և բոլշևիկականությունը»(Կոստանդնուպոլիս)
- «Կովկասյան թյուրքեր» (Կոստանդնուպոլիս)
- «Համաթուրանականության մասին» (Փարիզ, 1930)
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հուշարձան Նովխանի գյուղում
- 2013 թվականի նոյեմբերի 22 Ադրբեջանի նախագահի հրամանագրով պետական մասշտաբով նշվում է Ռասուլզադեի 130-ամյակը 2014 թվականին[3][4]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Хронос. Расул-Заде Мамед-Эмин
- ↑ Swietochowski, Tadeusz(1995) Russia and Azerbaijan: A Borderland in Transition, Columbia University, p. 133-134, ISBN 0-231-07068-3.Բնօրինակ տեքստ (անգլ.)
The attempts at the creation of an Azerbaijani political representation on the German side began in the spring of 1942, with the invitation of luminary emigres, including Rasulzadeh, to Berlin for exploratory talks. Amin bey found opportunities to meet the German-held POWs and was impressed by the level of education among the younger generation of his compatriots. When his asked them how many hundreds of university graduates would help to organize the Azerbaijani state of the future, the answer was: "Do not talk to as about hundreds but thousands". We are in the positions to govern ourselves. Im his negotiations with the Germans, Amin bey insisted that the Reih as the first step should declare its unconditional commitment to the restoration of the Transcaucasian states. When his interlocutors acted evasively, he left Berlin, the soundest political decision he ever took. Eventually, he made his way to post-Kemalist Turkey, which extended him its hospitality for the rest of his life. The Azerbaijani Mejlis of National Unity came to existence in Berlin in 1943, and its leaders did not see eye to eye with the old-time emigres.
- ↑ Ադրբեջանական Հանրապետության Նախագահի հրամանագիրը Մամեդ Էմին Ռասուլզադեի 130--ամյակի հոբելյանը նշման առթիվ.
- ↑ Ադրբեջանում կնշեն Մամեդ Էմին Ռասուլզադեի հոբելյանը
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
- Հունվարի 31 ծնունդներ
- 1884 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մարտի 6 մահեր
- 1955 մահեր
- Անկարա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուսական կայսրության քաղաքական գործիչներ
- Ադրբեջանի քաղաքական գործիչներ
- Ադրբեջանցի հակակոմունիստներ
- Նովխանի գյուղում ծնվածներ
- Թուրք լրագրողներ
- Թուրք ազգայնականներ
- Պանթյուրքիստներ
- Անկախության ակտիվիստներ
- Մուսավաթ կուսակցության անդամներ
- Ադրբեջանի պետական գործիչներ
- Ադրբեջանցի դրամատուրգներ
- Անձինք նամականիշերի վրա
- Ադրբեջանցի ազգայնականներ